Արդեն տեղեկացրել ենք, որ «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը, երկարատև լռությունից հետո, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և խոսել Հայաստանում իր հետ տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ իր նախկին ամուսինն իր դեմ գործել է և իրեն ունեցվածքի մեծ մասից զրկել է Վաչագան Ղազարյանի՝ բոլորին հայտնի Սերժի Վաչոյի հովանավորությամբ:
Վալերի-Աշխեն Գործունյանը, ի հավելումն, երեկվա իր գրառման, Asekose.am-ին տեսանյութ է տարածել, որում, մասնավորապես, նշում է.
«Բարև Հայաստան, բարև Նոր Հայաստան, սա ձայնագրում եմ, որ հիմա խնդրեմ նոր, լավ պետությունից, որ չթողնեն այդպիսի մարդիկ, ինչպիսին Վազգենն են, աշխատեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որպեսզի շարունակեն իրենց գողությունը: Վաղն այդ անձնավորությունը կարող է ցույց տալ, որ ինքը Նիկոլի հետ շատ լավ է, նույնիսկ պաշտպանել է ընդդիմությանը, և Սերժի և Վաչոյի մարդը չէ եղել ամբողջ կյանքի ընթացքում: Իմ կյանքը «Փարիզյան սուրճ»-հետ վերջացավ, ահավոր ցավում եմ, սակայն խնդրում եմ և հույս եմ հայտնում, որ չեք թողնի Ֆրանկոֆոնիան իր տնօրինության ներքո լինի: Դա ինձ համար շատ վիրավորական կլինի, որովհետև ինքն Ֆրանկոֆոնիայի հետ ընդհանրապես կապ չունի; Ես իմ կյանքը, իմ ունեցվածքը, իմ երեխաների ունեցվածքը կորցրի, պետք է նապատժվի: Իհարկե, շատ շուտ չեմ կարող արդարության հասնել, բայց Սերժի ժամանակ այդ հույսն էլ չկար, իսկ հիմա ժամանակ է պետք, կվերսկսենք ամեն ինչ: Միայն խնդրում եմ մինչ այդ մի թողեք այդ անձնավորությանն այնտեղ, ինքը սարսափելի վատ անձնավորություն է, ով չի կարող չգողանալ, չի կարող չօգտագործել իր դիրքերը,-նշում է «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը:
Կարդացեք նաև՝
Վազգենը ինձ խաբեց Սերժի Վաչոյի հետ. Աշխեն-Վալերի Գործունյանի բացահայտումները