▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հայտնի Time պարբերականը Փաշինյանին անվանել է աշխարհում ժողովրդավարության 4 խաչակիրներից մեկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհում ժողովրդավարության չորս խաչակիրներից է, պնդում է Time ազդեցիկ ամսագիրը։ Մյուս երեք խաչակիրները կանայք են։ Ամերիկյան Time ազդեցիկ ամսագիրը հինգշաբթի հոդված է հրապարակել՝ «Չորս խաչակիրներ, որոնք վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերտառությամբ։ Հոդվածում նշվում է, որ առաջին խաչակիրը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը մեկնաբանություն է տվել թերթին, որն ընկել է դրա հիմքում։

«Իմ ժողովրդի սերը ստիպել է ինձ դուրս գալ խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ», — մեջբերում է Time-ը Փաշինյանի խոսքերը։

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը խոստովանել է, որ նա անձնական դրդապատճառներ չի ունեցել։ «Այն ամենը, ինչ ուզում էի, իմ հայրենիքի ու ժողովրդի ազատությունն ու երջանկությունն էին, եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գային փողոց, իսկ իշխանությունը չփոխվեր, ես կհեռանայի քաղաքականությունից», — ասել է Փաշինյանը։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ առաջին օրվանից շարժումը հայտարարել է այն մասին, որ բռնություն չի գործադրի ինչ-որ մեկի հանդեպ, եթե անգամ անձամբ բախվի դաժանության։ «Ես ամբիոնից ասում էի՝ մենք կառաջնորդվենք աստվածաշնչյան պատվիրանով․ եթե ինչ-որ մեկը հարվածի այտիդ, ապա ձախն էլ դեմ տուր։ Մենք գիտեինք, որ երբեք չենք զիջի», — ասել է նա։

Փաշինյանն իշխանության անցնելն այսպես է բացատրել․ ժողովուրդը հաղթել է, իսկ ես պատիվ ունեցա համոզվելու, որ ժողովրդի հաղթանակը կայացել է։ «Ես համոզված եմ, որ մենք առաջ կգնանք ժողովրդավարություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական համակարգ ստեղծելու և օրենքի գերակայությունն ամրագրելու ճանապարհին՝ պաշտպանելով մարդու իրավունքները և տնտեսական մրցակցությունը։

Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն ժողովրդավարական երկրներից մեկը», — ասել է նա։ Մյուս երեք խաչակիրներն են Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին