▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկած չկա, որ «օպերացիան» կազմակերպել է ԱԱԾ նախկին տնօրենը. Խանումյանը՝ Բաղիրովի գերեզմանաքարի մասին

Արդեն ներկայացրել ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի արձագանքը լուրերին,որ Ակնայում (Աղդամ) տեղադրվել է Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարը:

Հայկ Խանումյանը նոր տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում ու հետյալ գրառումն է կատարել.  «Ա.Բաղիրովի գերեզմանաքարի պատմության վերաբերյալ զրուցեցի պատմությանն առնչվող մի շարք մարդկանց հետ: Որևէ կասկած չկա, որ այս «օպերացիան» կազմակերպել ու գլխավորել է ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը»:

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ  Ալլահվերդի Բաղիրովն 1990-ին անդամակցել է Ադրբեջանի ժողովրդական ճակատինˋ ստանձնելով Աղդամի շրջանի պաշտպանությունը: Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ Բաղիրովին հաջողվել է շատ մարդկանց կյանքեր փրկել: Զոհվել է 1992-ի հունիսի 12-ին: 1993-ին հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որի ընկերությունը ծագումով քուրդ Բաղիրովի հետ սկսվել էր նախքան պատերազմը, նրան որպես «լավ մարդ» է որակել, որի հետ ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել բոլորին՝ պատանդների փոխանակում են իրականացրել, ադրբեջանական բանտերից շատ մարդկանց են ազատել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին