▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինացի երաժիշտը նեղացած չէ հայերից, ոստիկաններից. Վալերիյ Օսիպյանը Հյուսիսային պողոտայում էր

 

 

 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում է եղել, որտեղ երեկ գրանցված միջադեպը՝ ուկրաինացի երաժիշտի ու հայ ոստիկանների միջեւ համացանցում ու լրատվամիջոցներում բուռն արձագանք էր ստացել:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտների նկատմամբ բռնություն կիրառելու միջադեպի մասին այսօր բուռն քննարկում է եղել համացանցում:

Ըստ տեսանյութերի, ուշ ժամին գրանցված աղմուկի պատճառով բնակիչներից ստացած բողոքների հիման վրա մի խումբ ոստիկաններ փորձում էին բերման ենթարկել ուկրաինացի ոչ սովորական արտաքինով երաժիշտին, որի ժամանակ ոստիկանները կոպիտ շարժումներով ոլորել էին երաժիշտի ձեռքերը, քաշքելով բերման ենթարկել:

Լրագրողի հարցին, թե օրինաչա՞փ է համարում ոստիկանների արարքը, Օսիպյանը պատասխանել է, որ նրանք գործել են օրենքի սահմաններում, քանի որ քաղաքացին հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու դա վկայել է փորձաքննությունը:

ՀՀ ոստիկանապետն ու երաժիշտը կարճ զրույց են ունեցել: Երաժիշտը նշել է, որ ձեռքերը ցավում են, բայց քանի որ իր կողքին կանգնած է անձամբ ՀՀ ոստիկանապետը, ինքն իրեն պաշտպանված է զգում, իսկ հայերից ու հայ ոստիկանությունից նեղացած չէ, քանի որ կարծում է՝ Հայաստանն աշխարհում ամենահյուրընկալ երկիրն է:

Վերջում երաժիշտն ու ոստիկանապետը ի նշան հաշտության ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին :

Տեսանյութը՝ Ոստիկանության ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Ինչու են օտարերկրյա երաժշտին ոստիկանները բերման ենթարկել. միջադեպ Հյուսիսային պողոտայում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին