▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային տրանսպորտից մինչև մամուլ. ինչպես է Մոնակոյում ամենուր գովազդվում Հայաստանի օրերի միջոցառումը

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի են ունենալու Հայաստանի օրերը:

Սեպտեմբերի 2-ին «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված բարեգործական համերգ՝ համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ սեպտեմբերի 3-ին «Armenian collection 2018 Monte-Carlo»  ծրագրի շրջանակներում Մոնակոյում «Metropole» հյուրանոցում տեղի կունենա հայ մոդելավորողների ցուցադրությունը և հայկական  «Արարատ» կոնյակի և լավագույն գինիների համտեսը:

Միջոցառման նախաձեռնող Վրույր Փենեսյանը Asekose.am-ին տեղեկացրեց, որ այս օրերին լայնորեն գովազդվում է միջոցառումը՝ Մոնակոյի մարդաշատ տարբեր վայրերում, զբոսաշրջիկների շրջանում, «Casino de Monte-Carlo»-ում, հանրային տրանսպորտի վրա, անցումներում, իսկ տպագիր և էլեկտրոնային մամուլում կարելի է տեսնել միջոցառման պաստառները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա, թերևս, առաջին անգամն է, որ Մոնակոյում ներկայացվում են հայկական մշակույթն և արտադրանքը:

Կարդացեք նաև՝ Ինչպես Վրույր Փենեսյանին հաջողվեց Մոնակոյի արքեպիսկոպոսին հայկական գորգ-խաչքար նվիրել

Տասից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ կհամտեսեն հայկական կոնյակն ու գինիները Մոնակոյում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին