▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա ըտենց բան, սուտ է ու խաբեություն. Շանթ Հարությունյանը հերքում է, որ իրեն ազատ են արձակել

Շանթ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտարարեց, որ երբ իրեն առաջարկվում է պատիժը կրել բաց ռեժիմով, դա արդարացում չէ, այլ պատժի կրման մեկ ուրիշ ձև:

«Սուտ է այն մարդկանց խոսքը, որոնք ասում են, թե Շանթին ազատել են, ինքը դուրս չի գալիս: Էդ «մասսա» կոչվածը որ ասում է` դե լավ, թող դուրս գա բաց ռեժիմով, ինձ ճնշում է իմ իրավունքները պաշտպանելիս»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:
«Չկա ըտենց բան, դա սուտ է ու խաբեություն, իմ տղան ասել է արդեն էդ մասին», - նշեց Շ. Հարությունյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա հավելեց, որ բաց ռեժիմը իր տեսակի մարդու համար անընդունելի է:

«Երբ Նիկոլը հեռախոսով ինձ առաջարկեց անցնել բաց ռեժիմի, ինձ մեկուկես տարվա պատիժ էր մնում: Եթե ես մայիսի 18-ին դուրս գայի, մի վեց ամիս պետք է արձակուրդ տային, հետո ձմռանը գայի էստեղ, հետո էլի արձակուրդ տային: Ես ռեժիմի մարդ չեմ եղել երբեք: Անհատական մոտեցումը համահարթեցնում է էսօրվա իշխանությունը: Ասում են` ամբոխները ամեն ինչ են, անհատները` ոչինչ: Բայց ես Նիցշե եմ ընդունում. հո սա կոլխոզ չի՞»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին