▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. Վանեցյան

 

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին.

«Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»,- նշել է Վանեցյանը:

Այլ մանրամասներ ԱԱԾ տնօրենը հրաժարվել է հայտնել՝ ասելով.

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստերով, այլ էմոցիոնալ։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը և փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ամբողջական չի եղել»,– հստակեցրել է Արթուր Վանեցյանը։

Կարդացեք նաև՝ Գաղտնալսման պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Եղել է փորձաքննություն. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին