▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոստյու՞մն է, որ տղամարդուն պիտի գեղեցկացնի

Կոստյու՞մն է , որ տղամարդուն պիտի գեղեցկացնի:
—Ամենևին ոչ — կասեմ ես:

Երեկվանից այս նկարն եմ հանդիպում ֆբ-յան տարբեր օգտատերերի մոտ, ինչ-որ հիմար պիտակավորմամբ, գրառումներով, և մեկնաբանություններով, մարդկանց՝ ովքեր անշուշտ մակերեսային պատկերացում ունեն թե կյանքի, թե մարդկային արժեքների, և թե մարդկային հոգեբանության, ինչպես նաև ոճին վերաբերվող հարցերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ պարտականությունն է՝ երկիրը դուրս հանել այն խայտառակ իրավիճակից, որին հասցրել են բրենդային և թանկարժեք հագուստով, կոշիկներով և ժամացույցներով ՀՀ նախորդ ղեկավարները, այլ ոչ դուրս գալ նորաձևության ցուցադրության:
Պետք չի մոռանալ, թե ինչու է ժողովուրդն ընտրել Ն.Փաշինյանին, քանզի նա նրանցից մեկն է, որի խոսքը, տեսքը իդենտիկ է ժողովրդի լայն զանգվածների հետ (մարդկային հոգեբանություն է, երբ մարդկանց դուր են գալիս իրենց նմանները, գրառում ունեմ այդ թեմայով, կարող եք գտնել և կարդալ):
Այն օրը, երբ Ն.Փաշինյանը կհեռանա իր իսկ կերպարից և իմիջից, այդ օրն իսկ կհեռանա ժողովրդից:

Աղքատության և հասարակ կյանքով ապրող մարդկանց մեջ հարստության ցուցադրումը ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:

 


 

 

 

 

 

 

 

 

 

Նրա վերաբերյալ, թե ինչն է գեղեցկացնում տղամարդուն, ապա գեղեցկացնում են բացառապես իր իսկ գործերը՝ պատասխանատվության զգացումը, խոսքի և արարքի իդենտիկությունը: Այդ ամենի հետ մեկտեղ եթե տղամարդը նաև աչքի է ընկնում իր յուրօրինակ ոճով, անշուշտ գովելի է:

Ես այն մարդն եմ, ով արտաքնապես չի դատում մարդկանց, առավել ևս տղամարդկանց: 
Հավանաբար շատերին կզարմացնեն ասածներս, քանզի ես էսթեթ եմ․ իմ գործունեությունը կապված է բրենդային իրերի և ոճաբանության հետ, ամեն դեպքում մարդկային արժեքները ավելի առաջնային են ինձ համար, քան արտաքին տեսքը:

Տղամարդու հետ շփման պարագայում հագուստը, և ոճը վերջին տեղերում են, քանզի դրանք շտկվող են, իսկ վերոնշյալ հատկանիշները ոչ:

 


 

Հ.Գ.

Ժամանակին Ռուսաստանի ռուսները քննադատում էին Անգելա Մերկելին, քանի որ հրապարակել էին լուսանկար, որտեղ նա սուպերմարկետում ՝ կատարում էր իր ամենօրյա գնումները , և այնտեղ ակնհայտ երևում էին նրա անխնամ ձեռքերը, սերտաճած կուտիկուլաները, և անգամ եղունգների տակից նշմարվող ոչ էսթետիկ տեսարանը:
Իսկ Գերմանիայում ապրող ռուսներն պաշտպանում էին նրան, ի տարբերություն իրենց ազգակիցների, ասելով որ նրանց չի հուզում նրա արտաքին տեսքն ու անխնամությունը։ Նրանք հոյակապ պայմաններում են ապրում։ Երկիրը հոգում է նրանց գրեթե բոլոր պահանջները, այնինչ Ռուսաստանի նախագահ Պուտինը վայելում, և ցուցադրում է իր շքեղ կյանքը՝ այն պարագայում, երբ երկիրը և երկրում ապրող մարդկանց զգալի զանգվածը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում:

Բոլորիդ հաճելի երեկո

Լինդա Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին