▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։

 

 

«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու,  լայվով կմանրամասնեմ», - գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:


Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։

 

 

Նշենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում  տեղեկություն հայտնվեց, որ Գեւորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին