▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացրել Տավուշի մարզկետրոն Իջևանում: Նիկոլ Փաշինյանն այստեղ խոսել է վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների մասին: Նա անդրադարձել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին:

 

 

 

 

 

«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում: Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել: Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Ըստ ամենայնի, նրանք անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել: Մենք պետք ա էդ հյուրանոցը հանենք աճուրդի:

 

 

 

 

 

 

 

 

 

Ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ ու գումարները մուտքագրել բյուջե: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել: Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ունեցել եմ շորի, կոշիկի պրոբլեմ, ընտանիքս իմ ուսման վարձը ի վիճակի չի եղել վճարել. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի հասել. Փաշինյան

Միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի հարկերից, հողագործությամբ զբաղվողները կֆինանսավորվեն. Նիկոլ Փաշինյան

Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին