▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե աթոռակռիվ չէ, ապա քայլ արեք… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

 

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար,ֆեյսբուքյան իր էջում  առաջարկով է հանդես եկել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Բարի օր, Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ,
քայլ անենք` միասին:

Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝
1. Առաջարկ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ. 
Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի և՛ դերասանական, և՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրև ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով և առաջարկում եմ Նարինե Գրգորյանին բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, և անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին: 

2. Առաջարկ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ.
Լսելով ձեր մտահոգությունները մասնավորաբար ճեմասրահում Սոս Սարգսյանի նկարի, ձեր լուսանկարների, պատերին ազդագրերի առատության, կուլիսների խնդրի, դռների փականների և այլ խնդիրների շուրջը՝ առաջարկում եմ համատեղ քննարկել բոլոր խնդիրները և խոստանում անմիջապես դրական լուծում տալ:

Այսուհետ առաջարկում եմ առավել դեմոկրատ և թափանցիկ կառավարում:
ՔԱՅԼ ԱՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՎ »:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  Սուրեն Շահվերդյանն օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան այդ պաշտոնում նշանակել  է Վիգեն Չալդրանյանը, ով  հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ մնալով միայն որպես Համազգային թատրոնի տնօրեն:

Կարդացեք նաև՝ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին