▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես են Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները զվարճանում 70 աղջիկների հետ

«Արսենալի» ֆուտբոլիստներին մեղադրում են մարզական ռեժիմը խախտելու մեջ: The Sun-ը տեսանյութեր է հրապարակել մի երեկույթից, որն «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ կազմակերպել են օգոստոսին` մրցաշրջանի մեկնարկից հաշված օրեր առաջ: Երեկույթին, ինչպես հաղորդվում է, ներկա է գտնվել 12 ֆուտբոլիստ և ավելի քան 70 աղջիկ: Մասնակիցները ալկոհոլ են օգտագործել, մասնավորապես շամպայն, օղի և սկոտչ, ինչպես նաև` զվարճացնող գազ:

Տեսանյութում նկատվում են նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն,ընդ որում, չի  օգտագործել զվարճացնող գազ:

 

 

 

Աղբյուրը, որը ներկա է գտնվել այդ երեկույթին, հայտարարել է, որ կյանքում երբեք նման բան չի տեսել. «Նրանք իրենց հետ փուչիկներով գազ ունեին և պարբերաբար այն շնչում էին: Ոմանք նույնիսկ որոշ ժամանակով կորցնում էին գիտակցությունը: Դա մի վայրենություն էր: Անհավանական էր տեսնել, թե ինչպես են այսպես կոչված մարզիկներն այդքան վտանգավոր բան օգտագործում», -ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին