▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական վիրավորանք են հասցնում ինձ. Լիանա Վանոյանը՝ աղմուկ բարձրացրած իր հոլովակների և քննադատությունների մասին

Մասնագիտությամբ դերասանուհի Լիանա Վանոյանն արդեն մի քանի ամիս է, ինչ Instagram-ի իր էջի միջոցով բարձրացնում և քննադատում է հարցեր, որոնք այսօր բավական ակտուալ են: Այդ ամենը Լիանան համեմում է իրեն հատուկ հումորով, ինչն արժանանում է իր հետևորդների թե դրական, թե բացասական մեկնաբանությունների:

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ գործունեության, իր կողմից արծարծվող թեմաների մասին և ոչ միայն:

«Սեփական բլոգ վարելու միտքն ինձ մոտ առաջացել է պատահական, մոտ երկու ամիս առաջ: Էջումս տեղադրեցի իմ առաջին վիդեոն, ինչի արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ, տվյալ տեսանյութը բավական մեծ դիտելիություն և տարածում ունեցավ. թեման՝ «սիլիկոնե» աղջիկներն էին: Հենց այդ օրվանից էլ որոշեցի շարունակել այս ամենը»,- պատմեց Լիանա Վանոյանը և շարունակեց.

«Դրանք հումորային հոլովակներ են, որոնք իրենց մեջ նաև ճշմարտություն են պարունակում: Անկեղծ պետք է ասեմ, որ նման արձագանք ինքս չէի սպասում, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց»,- ասաց Լիանան:

Դիտարկմանը, թե շատերը կարող են իր հումորային հոլովակները ընկալել որպես ծաղրանք, Լիանա Վանոյանը նկատեց.

«Որոշակի սարկազմ, բնականաբար, կա, բայց դա չի նշանակում, որ ես ծաղրում եմ որևէ մեկին: Պարզապես ես բարձրաձայնում եմ հարցեր, որոնք այդքան էլ հաճելի չեն: Ես այս կերպ արտահայտում եմ կարծիքս՝ չվիրավորելով որևէ մեկին: Բայց այն, ինչ կատարվում է իմ հոլովակների մեկնաբանությունների բաժնում, ուղղակի խայտառակություն է: Մարդիկ, դիտելով իմ հոլովակները, անձնական վիրավորանք են հասցնում ինձ, բայց դրան էլ ես շատ նորմալ եմ վերաբերվում: Սա ինտերնետ հարթակ է, որտեղ յուրաքանչյուրն ունի խոսքի իրավունք»,- նշեց Լիանան:

Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ իր կողմից արծարծվող այլ թեմաներին ևս.

«Գիտեք՝ այսօր կան մարդիկ, ովքեր իրենցով պարզապես դատարկություն են, բայց դրանով հանդերձ նրանք զբաղեցնում են տեղեր, որոնք իրենցը չեն: Օրինակ, ես պատրաստվում եմ նկարահանել տեսանյութ, որի միջոցով խոսելու եմ այն մարդկանց մասին, ովքեր, մասնագիտությամբ լինելով դերասան, զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն մասնագիտությունից: Փոխարենը կան այնպիսիք, ովքեր  գալիս են «ծաղկի նման բուսնած» և զբաղեցնում են, ենթադրենք՝ իմ տեղը: Եվ բացի սրանից, կան շատ արատավոր երևույթներ, որոնց պետք է անդրադառնալ: Աառաջին «աղանդն» այն է, որ մարդ անտարբեր է լինում: Մենք սովորել ենք շատ բաների վրա աչք փակել և լռել, այդ պատճառով էլ շատ բաներ այսօր մեզ համար կործանարար են»,- նշեց Լիանա Վանոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ իր խոսքերը հանրության կողմից կարող են ընկավել որպես դերասանուհու խոսք, ով այս պահին դերասանական ակտիվ գործունեություն չի ծավալում, Լիանան պատասխանեց.

«Ոչ, բացարձակ: Մասնագիտական ինչ-որ առաջարկներ եղել են, բայց ինքս հարկ չեմ համարել նկարահանվել դրանցում: Պատճառն էլ այն է եղել, որ չեմ ցանկացել նկարահանվել մի նախագծում, որտեղ որակ չկա»:   

Լիանա Վանոյանը տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում, այնուամենայնիվ, փոքրիկ նախագծերում ներգրավված եղել է, բայց ինչ վերաբերում է սերիալներին կամ գեղարվեստական ֆիլմերին, դերասանուհին դեռևս հնարավորություն չի ունեցել նկարահանվելու դրանցում:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին