▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել՝ եղունգները կտրելով. Էդգար Առաքելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, արձագանքելով դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի կանխարգելմանը վերաբերող նախագծին, նշեց. «Նույն դպրոցն ավարտելով, գնալով տարբեր բուհեր՝ ֆրանսիական, ամերիկյան համալսարաններ, մեր ուսանողները բավական արագ հարմարվում են իրավիճակին, սովորում, որ պլագիատ պետք չէ անել, եթե մեր բուհերը նույն պահանջները դնեն, նրանք դարձյալ կհարմարվեն»,- ասաց Հովհաննիսյանը:«Հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել՝ եղունգները կտրելով: Ցածր գնահատականներով բուհ ենք ընդունում, ուսանողի ստատուս տալիս, հնարավորություն տալիս մի կերպ հանձնել քննությունները, գոյությունը քարշ տալ այդ 4 տարիներին, վերջում տալիս ենք դիպլոմ, չենք ուզում, որ նա կարողանա օգտվել պլագիատի հնարավորությունից, սակայն ուսանողները պարզապես չունեն այդ հնարավորությունը, որ իրենք անձամբ գրեն այդ աշխատանքները»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաքելյանը հետաքրքրվեց՝ կա՞ն հաշվարկներ՝ քանի ֆակուլտե՞տ կկրճատվի, քանի՞ բուհ կմնա դաշտում, եթե այդ սահմանափակումներն արվեն:

Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ իրականում պետք է այդ կողմից չգան, ասաց՝ համակարգային հարցեր են բարձրացնում ամբողջ կրթական համակարգի վերաբերյալ, որոնց հետ համամիտ է, կան խնդիրներ, և դրանք մեկ օրում չեն լուծվում, դրանց լուծման համար տարիներ են պահանջվում, ապա նշեց՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան բուժելը չի կարծում, որ եղունգ կտրել է: Դա, ըստ պատգամավորի, ավելի շուտ հիվանդ սրտով մարդուն ստենտավորում անելն է, երկրորդ ստենտը պիտի դրվի դեռ:

«Նույն դպրոցն ավարտելով, գնալով տարբեր բուհեր՝ ֆրանսիական, ամերիկյան համալսարաններ, մեր ուսանողները բավական արագ հարմարվում են իրավիճակին, սովորում, որ պլագիատ պետք չէ անել, եթե մեր բուհերը նույն պահանջները դնեն, նրանք դարձյալ կհարմարվեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին