▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանը՝ դատարանի մոտ հոր դեմ ակցիա անողների մասին

 

Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, խոսելով դատարանի մոտ Քոչարյանի դեմ ակցիա անողների մասին, նշեց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Մի քիչ չեմ հասկանում, թե ինչի համար են եկել, ինչ պաստառներ են պահում, բայց դա նրանց իրավունքն է»: 

Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին գումար են տվել ակցիային մասնակցելու համար, Լևոն Քոչարյանն ասաց, որ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին.

«Ինձ թվում է, որ նրանց մոտ նույն սկզբունք է գործում»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաները:

 

Կարդացեք նաև՝ Պատրաստ եմ հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ. Լևոն Քոչարյան

Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր` միգուցե. Լևոն Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին