▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը». Սամսոնյանը՝ Պապոյանին

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումը ողջամիտ չէ. «Բարձրացրել եք հյուրանոցների համար նախատեսված աղբի վճարման դրույքաչափերն ու իջեցրել արտադրական նշանակության աղբի դրույքաչափը. թափոնների տեսակները բոլորովին տարբեր են, կարծում եմ՝ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումն այս հարցում ողջամիտ չէ»,- ասաց Սամսոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հասկանում եմ, որ այս ամբիոնից պոպուլիստական ելույթ ունենալը շատ գրավիչ է հատկապես ընդդիմադիրների համար: Պետք չէ մի բան փնտրել օրինագծում, որը չկա: Այո, իջեցնում ենք, որովհետև արտադրությունը պետք է խրախուսել: Հաջորդը. եթե գիտեք որևէ հյուրանոց, որտեղ չկա հանրային սննդի օբյեկտ, որոնք առավելագույն դրույքաչափով են հաշվարկվում՝ Երևանում 70 դրամ, այս նախագծով նախատեսվում է 20-50 դրամ»,- արձագանքեց Պապոյանը:

Ավելի ուշ Անի Սամսոնյանը հայտարարեց. «Ես շատ գեղեցիկ մոտեցա ամբիոնին ու տվեցի հստակ 2 հարց, բայց Դուք, որ հպարտորեն մոտեցաք ամբիոնին ու իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին