Արման Հովհաննիսյանը առաջինն է հայկական շոու-բիզնեսում, ով իր երաժշտական ալիքն ունի VEVO-ում: Իսկ դա նշանակում է, որ հիմա Արման Հովհաննիսյանի տեսահոլովակները ավելի հասանելի են արտասահմանյան հանդիսատեսին, իսկ հայ երգչի նոր հոլովակները կցուցադրվեն յութուբյան այն նույն երաժշտական ալիքով, որով ցուցադրվում են արտասահմանյան ամենահայտնի երգիչ-երգչուհիների հոլովակները:
Արման Հովհաննիսյանը բացում է գաղտնիքը, որ Հանրապետության հրապարակում կազմակերպած մենահամերգով իրականում ուզում էր անվճար տոն կազմակերպել քաղաքի բնակիչների համար: Արմանը խոսում է նաև «Կուզեմ գեթ մի պահ» երգի մասին, որը առաջին անգամ կատարել է Քրիստինե Պեպելյանի հետ, իսկ հոլովակում Քրիստինեն չկա, նրա փոխարեն Լուսինան է: Երգիչը խոստովանում է, որ երգչուհիների այս փոփոխությունը արել է միայն Քրիստինեի հետ խոսելուց հետո, որն էլ առանց նեղանալու այս մի երգը զիջել է Լուսինային՝ պայմանով, որ Արմանի հետ մեկ այլ դուետ են ունենալու:
Հաղորդումը վարում են Աելիտա ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ու Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Asekose.am/TV