▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմպերիալ» շքեղ հյուրանոցը պատկանում է Արթուր Բաղդասարյանի՞ն

Տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի նորակառույց շքեղ հյուրանոցներից մեկը` «Իմպերիալ»-ը, պատկանում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Սիսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չկա, և Ա. Բաղդասարյանը որևէ կապ չունի այդ հյուրանոցի հետ: Իհարկե, ՕԵԿ խոսնակի խոսքերին հնարավոր կլիներ հավատալ, եթե նրանց մոտ ինչ-որ բան հերքելը սովորույթ չլիներ: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանի ավելացող ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, բայց տարիներ շարունակ նրա լրացված հայտարարագրերում եկամուտներն ավելանում են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին