▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդում խմբակային հանցագործության մասին` «իմանալ-չհայտնելու» հատկանիշներով

«168 ժամն» «Հաղորդում խմբակային հանցագործության մասին» վերնագրով այսօրվա առաջնորդողի ներքո գրել է. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա` «իմանալ-չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր` շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաև ՀՀ իշխանությունները` քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սակագնի բարձրացման մասին հայտ է ներկայացրել միայն մայիսի 14-ին: Այսինքն` իշխանությունները («ՀայՌուսգազարդի» հայտը, տվյալ դեպքում, ընդամենը ձևականություն է) ուղիղ մեկուկես ամիս հանրությունից գաղտնի են պահել այն իրադարձությունը, որն իր նշանակությամբ լայն իմաստով հավասարազոր է հանցագործության: Դժվար է ասել, թե ինչպիսի հանցատեսակներով կարող է հասարակությանը հասցվել այն վնասը, որը հասցվելու է գազի ու, շղթայաբար, նաև կենսական նշանակության մյուս ապրանքատեսակների թանկացման արդյունքում: Իշխանությունները, սակայն, այդ տեղեկատվությունը գաղտնի են պահել, հասկանալի է` Երևանի ավագանու ընտրություններից առաջ հասարակության շրջանում դժգոհության ալիք չբարձրացնելու, այդպիսով` սեփական իշխանությունը չվտանգելու շահադիտական նկատառումով: Քրեական օրենսգրքով կարգավորվող «իմանալ-չհայտնելու» երևույթն այս մեկից տարբերվում է ընդամենը նրանով, որ, եթե առաջինի դեպքում դա իրականացնող սուբյեկտն ազատազրկվում է մի քանի տարի ժամկետով, ապա երկրորդի պարագայում իշխող կուսակցությունը պահպանում է իշխանությունը` գրեթե նույն ժամկետով: Ու երբ այսքանից հետո իշխանական որոշ գործիչներ հասարակությանը կոչ են անում վստահել իրենց ու իրենց ներկայացրած ծրագրերին, իրականում քաղաքացիներին դրդում են հանցագործության`ոմանց գործունեության վտանգավորության մասին իմանալ-չհայտնելու իմաստով»:

 

Այս և հետաքրքիր այլ նյութեր` թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին