▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրեն Խաչատրյանի կնոջը պետք է կալանավորել». «Ժամանակ»

 

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բուդաղյան եղբայրների հարազատները դատապարտում են նախօրեին համացանցում հայտնված` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածտեսագրության հանրանացումը, թեև նշում են, որ արդեն իսկ տեսանյութում կանայնպիսի հատվածներ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հիմք հանդիսանային` մի քանիսին բերման ենթարկելու: 
Սա, ըստ նրանց, երկու նպատակ էր հետապնդում. նախ` ուզում էին ապացուցել, որ Սուրեն Խաչատրյանը միջադեպի պահին այնտեղ չի եղել, երկրորդ` ցույց տալու, որ իբր Բուդաղյան եղբայրները հարձակվել են տան վրա: Սակայն նրանց խոսքով` Խաչատրյանների ցեղի դեմ երկու հոգով անհնար է հաձակում գործել, և դա քաջ գիտակցում էին նաև Բուդաղյան եղբայրները, այնպես որ` նպատակը բոլորվին էլ հարձակումը չէր: 
Հարազատները հարց են տալիս` երբ տան մոտ նման իրարանցում է, մի՞թե Սուրեն Խաչատրյանն այդքան խորն է քնած…
 «Երբ Ավոն հետ է գալիս դեպի ավտոն, և ոչ կրակելով, նրան հետևից խփում են, ինքը մահացել է հենց հետևի հարվածից, և ոչ ոք, ընդ որում` ոչ էլ Լորետա Բարսեղյանը նրան առաջին օգնություն չեն ցուցաբերել»,- նշեցին հարազատները` վկայակոչելով տեսանյութի այն դրվագը, երբ Ավոն ընկած էր, և նրան որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերում. «Լորետա Բարսեղյանին պետք է ձերբակալել և դատել` ոչ առաջին օգնություն ցուցաբերելու համար»:
 «Տեսեք, մի պահ բոլորը հեռանում են, մի՞թե չէր կարելի շտապօգնություն կանչել. ուրեմն սա միտումնավոր սպանություն էր: Ցանկացել են Ավոյին վերացնել: Եթե կինը այդքան մտահոգ էր, քաշքշում էր Արտակին, ուզում էր Արտակի ձեռքից զենքը խլել, այդ դեպքում թող իր տղայի զենքը վերցներ, որ Ավոյին հետևից չկրակեր»,- հավելեցին նրանք»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: 

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բուդաղյան եղբայրների հարազատները դատապարտում են նախօրեին համացանցում հայտնված` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածտեսագրության հանրանացումը, թեև նշում են, որ արդեն իսկ տեսանյութում կանայնպիսի հատվածներ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հիմք հանդիսանային` մի քանիսին բերման ենթարկելու: 

Սա, ըստ նրանց, երկու նպատակ էր հետապնդում. նախ` ուզում էին ապացուցել, որ Սուրեն Խաչատրյանը միջադեպի պահին այնտեղ չի եղել, երկրորդ` ցույց տալու, որ իբր Բուդաղյան եղբայրները հարձակվել են տան վրա: Սակայն նրանց խոսքով` Խաչատրյանների ցեղի դեմ երկու հոգով անհնար է հաձակում գործել, և դա քաջ գիտակցում էին նաև Բուդաղյան եղբայրները, այնպես որ` նպատակը բոլորվին էլ հարձակումը չէր: 

Հարազատները հարց են տալիս` երբ տան մոտ նման իրարանցում է, մի՞թե Սուրեն Խաչատրյանն այդքան խորն է քնած…

 «Երբ Ավոն հետ է գալիս դեպի ավտոն, և ոչ կրակելով, նրան հետևից խփում են, ինքը մահացել է հենց հետևի հարվածից, և ոչ ոք, ընդ որում` ոչ էլ Լորետա Բարսեղյանը նրան առաջին օգնություն չեն ցուցաբերել»,- նշեցին հարազատները` վկայակոչելով տեսանյութի այն դրվագը, երբ Ավոն ընկած էր, և նրան որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերում. «Լորետա Բարսեղյանին պետք է ձերբակալել և դատել` ոչ առաջին օգնություն ցուցաբերելու համար»:

 «Տեսեք, մի պահ բոլորը հեռանում են, մի՞թե չէր կարելի շտապօգնություն կանչել. ուրեմն սա միտումնավոր սպանություն էր: Ցանկացել են Ավոյին վերացնել: Եթե կինը այդքան մտահոգ էր, քաշքշում էր Արտակին, ուզում էր Արտակի ձեռքից զենքը խլել, այդ դեպքում թող իր տղայի զենքը վերցներ, որ Ավոյին հետևից չկրակեր»,- հավելեցին նրանք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին