▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատերը. «Ժողովուրդ»

Երեկ՝ գիշերը, Մոսկվայում սպանվել է «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել մոսկովյան իր լավատեղյակ աղբյուրներից, որն ավելի ուշ պաշտոնապես հաստատել են ՌԴ իրավապահները: Ըստ այդմ՝ Ռուսաստանում հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը:

Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, որն այժմ Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Ծնունդով մարտունեցի այս գործարարների «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե «ԲԱՄՕ»-ի սեփականատեր եղբայրները միմյանց հետ ևս խնդիրներ ունեն: Ի դեպ, Մուրադյանները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի խնամին են:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին