▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի վիճակը կլրջանա.«Իրատես de facto»

«Կոալիցիան մեռավ: Քաղաքական ուժերն ուզում են ստանալ պորտֆելներ, բայց քաղաքական պատասխանատվությունը չկիսել։ ՀՀԿ-ն մնում է միայնակ իր պարտականություններով ու պարտավորություններով։ Քաղաքական այս մոդելը վաղուց սպառել էր իրեն, քանի որ, ըստ էության, երկրում իրավիճակի տերն ու որոշում կայացնողը մեկ կուսակցություն է։

 

Այս խաղերի արդյունքում ՀՀԿ-ն, թերևս, տուժում է ամենագլխավոր «կռվի» դաշտում՝ Աժ-ում։ Եթե ՕԵԿ-ն էլ տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, ՀՀԿ-ի վիճակը լրջանալու է, ավելի ճշգրիտ՝ Գալուստ Սահակյանի, քանի որ վերջինս պիտի ամեն նիստին ներկա-բացակա անի, որ խմբակցությունը մեկ մարդու նման ներկայանա նիստին, որպեսզի հարցերի քվեարկությունը չտապալվի։ 

Եթե նախկինում հույսը որոշ չափով ՕԵԿ-ի վրա էր, որը «փակում» էր ՀՀԿ բացակայողների տեղը, հիմա այլևս նման «օգնություն» չի լինելու»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին