▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի կրակոցներին մասնակից է եղել նաև Գոռի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյա՞նը. «Ժողովուրդ»

«Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը։ Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Վերնիսաժի կրակոցներին մասնակից է եղել նաև Գոռի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է։ Ու թեև Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել՝ թոռնիկի և դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիևում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան։ Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին