▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Զապը Հայաստանում է. «Ժամանակ»

«Ինչպես տեղեկացրել էինք, Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը՝ Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ:

Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար:

Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին՝ Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին