▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը. «ՀԺ»

«Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից։ Այս անգամ պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ լոյալ վերաբերմունքն է ու «Ոչ»–ի ճակատին չմիանալը։
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքողների թվում կարող են լինել նաև պատգամավորներ, որոնք նախկինում շատ կոշտ են արձագանքել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը։

 

Արտահոսքը կարող է սկսվել սեպտեմբերի սկզբին, երբ ԲՀԿ-ն իր քննարկումները կավարտի և այն կամփոփի քաղխորհրդի նիստում։ Մեկնաբանելով հերթական արտահոսքի հնարավորությունները՝ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ներկա պահին իրենց կուսակցությունում քննարկումները շարունակվում են։ «Այս պահին մեզ մոտ քննարկումները շարունակվում են և մենք չենք պատրաստվում ապատեղեկատվությաններին պատասխան տալ»,– թերթի հետ զրույցում ասել է Բաբայանը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին