▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի զայրույթի պատճառը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ամբողջական վերլուծությունը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, վերջինս իր մոտ է հրավիրել ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի ներկայացուցիչներին եւ մի լավ նախատել: Նշված վերլուծությունները փաստել են, որ հանրաքվեի քվեարկության` իշխանությունների համար ցանկալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել բացահայտ եւ կոպիտ ընտրակեղծիքների միջոցով: Այսպես կոչված՝ «աննկատ» կեղծարարության համակարգը չի գործել եւ ի վիճակի չի եղել «արդյունք» ապահովել:

Սերժ Սարգսյանը ասել է, որ հանրաքվեում կիրառված խայտառակ մեթոդներով «ութերորդ դասարանցին էլ կարող էր անհրաժեշտ արդյունքն ապահովել»:

Հիշեցնենք, որ մի շարք գերատեսչությունների ղեկավարներից կազմված ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում էր անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մեր տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է, քանի որ 2017 թվականին առանց խոչընդոտների ԱԺ բացարձակ մեծամասնություն ձեւավորելու ծրագիրը չի հաջողվի: Ինչո՞ւ, որովհետեւ նախորդ տարի կայացած հանրաքվեն առանց լուրջ հակազդեցության եւ ընտրողների ընդհանուր անտարբերության պայմաններում անցավ: Եւ այդ պայմաններում ընտրական տեղամասերի մեկ քառորդում իշխանությունները ստիպված են եղել ընդունել իրենց պարտությունը, մյուսներում էլ թվերը կարողացել են փոխել կոպիտ ուժային մեթոդների եւ շանտաժների միջոցով:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ ընդդիմությունը ներգրավված լինի ընտրական գործընթացում, ընտրողներն էլ շահագրգռված լինեն քվեարկության ելքով ինչ-որ բան փոխելու հարցում: Այս հարցի պատասխանն է եղել Սերժ Սարգսյանի զայրույթի պատճառը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին