▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատեւ կուրս է անցնում։

Ի դեպ, ԱԺ արտահերթ նստաշրջանին հայտնի եռյակը, որին մշտապես մեծ շքախումբ է ուղեկցում դահլիճ, չկա, Սարոյանը երկրում չէ, Մհեր Սեդրակյանը, որը բոյկոտել էր նաեւ նախորդ քառօրյան, նեղացած է իշխանություններից՝ իր տանը դիմակներով անձանց կողմից անսպասելի խուզարկության պատճառով, այս արտահերթին էլ չի գալիս։

Միայն Մանվել Գրիգորյանն է ներկայանում-գրանցվում ու արագ հեռանում խորհրդարանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին