▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացի արտադրության ծավալները նվազել են.«Ժողովուրդ»

«Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական, այլ նաև ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած` արտագաղթի հետևանքների արտահայտությունն է:

 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Եթե 2015 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է ավելի քան 237 հազար տոննա հաց, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ավելի քան 232 հազար տոննա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին