▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյան փողոցի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ապակե դռան հարցով վերջնական որոշում կկայացնեն

«Առավոտ» թերթը գրում է. «Սոցցանցերում՝ քննարկման թեմա դարձած Երեւանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է։ Այս մասին Aravot.am–ին հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ինչ-որ կերպ պետք Էր ժամանակավոր փակել այդ հատվածը։ Դա ժամանակավոր լուծում է։ Մայր Աթոռի ճարտարապետների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի, թե ինչ դուռ պետք Է լինի»,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսային։

Հետաքրքրվեցինք նաեւ նախկին դռան ճակատագրով։ «Նախկին՝ փայտյա դռան ինքնաշեն Է եղել։ Երբ առաջին անգամ 90-ականների վերջին Կաթողիկեում հոգեւորական նշանակվեց ծառայության, հավատացյալները բերեցին սովորական փայտե դուռ դրեցին, որ հատկապես ձմռանը հնարավոր լինի եկեղեցին տաքացնել եւ արարողություններ իրականացնել։ Դա հենց եկեղեցու դուռը չի եղել, այլ «սիրողական» պատրաստված դուռ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին