▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հրահանգով 3 մականունավորներ դուրս են մնացել Ծառուկյանի ցուցակից. հայտնի են անունները.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։

Այս դաշինքի շուրջ վերջին օրերի խմորումների հետ կապված, մեզ հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով նրանց անունները դուրս են մնացել այս ցուցակից։ Ըստ տեղեկությունների՝ երկրի ղեկավարն անձամբ, հեռակա կարգով մասնակցում է ցուցակների ձեւավորմանը՝ թեկնածուներին ուղարկելով եւ հանելով դաշինքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին