▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում Աբրահամյանները տոկոս են խփելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու:

Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, հարցրինք մեր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»: Այդպես չէ. աբրահամյանական վտակի երկու կարկառուն ներկայացուցիչները` փեսաները, առայսօր լավ-ապահով գործերի են, ու նրանց հավին քշա ասող չկա։ Մեկը «Զվարթնոցի» մաքսայինի պետն է, մյուսը հարկայինում վարչության պետի տեղակալ է:

«Բայց եթե մարդիկ նորմալ աշխատում են, ինչի՞ պտի քշա ասեն»: Մեր երկրում նորմալ աշխատանքը չէ չափանիշը: «Դե, չեմ կարծում, որ բանը վրեժխնդրության կամ վենդետայի կարող է հասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին