▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Վանոն ներքին գործերի ամենազոր նախարարն էր, նրա եդբայրը շարունակում էր գյուղում հող մշակել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.Ինչ անուն ասես, որ չեն կպցնում նախկին իշխանություններին, բայց ինչքան մարդ գիտի, որ երբ Վանո Սիրադեղյանը ՀՀ ներքին գործերի ամենազոր նախարարն էր, նրա եդբայրը շարունակում էր գյուղում հող մշակել, անասուն պահել, քույրը՝ երգչուհի էր, ապրում էին համեստ կյանքով ու նույն կյանքով ապրել են նաեւ այն բանից հետո, երբ Վանո Սիրադեղյանը այլեւս պաշտոնյա չի եղել։ Եթե Ադրբեջանում այսօր մի Ալիեւ կա, ապա մեզ մոտ ամեն մարզ, քաղաք, բիզնեսի ոլորտ, պետական կառավարման մարմիններ, խորհրդարան ունի իր Ալիեւը։ Տասնյակ ալիեւներ վխտում են մեր աչքի առջեւ, իսկ մենք Բաքվին ենք ծաղրում։ 1998թ. հոկտեմբերին Դաշնակցությունը հանրահավաք էր կազմակերպել, որտեղ՝ օրինակ, որպես կոռուպցիոն փաստ, հայտարարեց, թե նախկին իշխանավորներից մեկի եղբայրը հարկային ծառայությունում է աշխատում։ Դա այն ժամանակ որպես կոռուպցիա էր դիտարկվում։ Այսինքն, այդ փաստը ՀՅԴ-ն համարել էր աղաղակող, ամոթալի երեւույթ։ Բայց որ հիմա ամեն քայլափոխի դաշնակների կոալիցիոն գործընկերները ալիեւյան մեթոդներով պաշտոնները իրար մեջ բաժանում են, սպանես՝ մի բառ անգամ չեն ասի։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե հիմա հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելուց հետո կոռուպցիան Հայաստանում վերացել է: Ճիշտ է, վերացել է, բայց հենց ՀՅԴ-ին նորից գործուղեն ընդդիմություն, այդ նույն կոռուպցիան՝ ավելի մեծ ծավալներով, նորից հարություն կառնի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին