▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում իրավիճակը հարթ չէ. Սերժ Սարգսյանն իմացել է, զայրացել ու ասել, որ կպատժվեն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։ Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակի որոշ «գաղափարական» թեկնածուներ ձեռքները լվացել են ընտրական գործընթացից՝ քարոզչությամբ չեն զբաղվում, հարցազրույցներ չեն տալիս, անգամ Ֆեյսբուքում իրենց «չեն ճղում» «նախագահ ջանի» համար։

Նրանք մասնավոր զրույցներում ասում են, որ եթե ՀՀԿ-ն ամաչում է իրենց մասնակից դարձնել քարոզարշավին, արժանի է համարում միայն 5-ին, ապա թող նրանք էլ քարոզչությունն առաջ տանեն։ Սերժ Սարգսյանն իմացել է այս խուլ դժգոհության մասին, զայրացել է եւ ասել, որ իրենց նորմալ պահեն, թե չէ կպատժվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին