▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ում ընտրությունը թեժ մթնոլորտում է անցնելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլեւ ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն ԱԺ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը։ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։

Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքային» առավելություն ունի բոլոր պատգամավորների եւ Էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երեւանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն։

«Լուսավոր Հայաստանի» ժողովուրդն էլ կոնտրփաստարկ ունի՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյան, Դերժավայի Արկադ, Վահրամ Բաղդասարյան բերմուդյան եռանկյունու դեմ առաջադրվելն ու ռադարներից չանհետանալն արդեն իսկ հերոսություն է։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում Մարուքյանի օգտին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն մարզից ստացած 12 հազար ձայնը «ԼՀ»-ականները վերագրում են Մարուքյանին։ Եթե ԱԺ խմբակցության ղեկավար դառնա Փաշինյանը, ապա Երեւանի ավագանու խմբակցությունը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, եթե ԱԺ-ում ընտրվի Էդմոն Մարուքյանը, ապա ավագանիում «ՔՊ»-ից՝ Արայիկ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին