▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները.«ՀԺ»

«Շրջանառվող տեղեկու­թյունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խու­սափել պարտադիր ժամկե­տային զինծառայությունից:

 

Մի շարք բուհ-եր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևա­նի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:

 

Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրական կրթական ծրագրով անվճար ուսուցման հա­մակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա և քանիսը աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդ­պիսի վիճակագրություն չունեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին