▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուֆենկյանի կրակոցներից տուժած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը գաղտնի հեռացել է Հայաստանից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Թուֆենկյանի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրից հեռացել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ընդ որում, առանց տեղյակ պահելու մտերիմներից շատերին: Ամենայն հավանականությամբ, Աբգարյանը վախեցել է, որ իր նկատմամբ Հայաստանում մահափորձերը կարող են կրկնվել, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջեւ հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել:

Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի եւ նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու հիմա քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին