▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, եւ հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել:

Նաեւ նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի` գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին` անվանելով բամբասանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին