▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճառով դատական պրոցես կսկսվի.«ՀԺ»

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղեւորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը:

Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել եւ հանդիսանում են Երեւան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը:

Ինչպե՞ս է նախկին վարչապետի անվան հետ կապվող ընկերությունը «սպանում» մրցակցին, ի՞նչ մեթոդներ են կիրառվում, «Հայկական ժամանակ»-ին պատմել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանը:

Նա ասել է, որ «Լիգա»-ն թույլ չի տալիս, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի մեքենաները մտնեն Արտաշատի ավտոկայան:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը դիմել է «Հայավոտկայան» ՓԲԸ-ի ղեկավարին եւ պահանջել է նոր չվացուցակ տրամադրել, սակայն մերժվել է: Դրանից հետո խնդրել է, որ Արտաշատի ավտոկայանի տարածքի տաքսիները եւ այլ մեքենաները հանեն, որ «452» համարի երթուղայինները կարողանան մտնել ավտոկայան: Ապի դիմել է նախարար Վահան Մարտիրոսյանին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել:

Առաջիկայում այս հարցով լուրջ ու թեժ զարգացումներ են սպասվում՝ ընդհուպ մինչեւ դատական ատյաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին