▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի գործերը լավ չեն, այն աստիճան, որ List.am-ով վաճառքի է հանել ունեցվածքը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն:

Տեւական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ:

Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշած հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին