▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խառը իրավիճակ՝ Նախագահի նստավայրում. ռուս լրագրողները զարմացած են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի թիմում սպասողական վիճակ է, երեկ նրա 2-րդ աշխատանքային օրն էր, սակայն որեւէ նշանակում չեղավ: ՀՀ 4-րդ նախագահի մոտ շարունակում են աշխատել Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած քաղծառայողները, որոնք դեռ չեն ազատվել աշխատանքից:

Հայեցողական պաշտոնների մասով, թերեւս, հստակություն կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գեւորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ՝ եւս:

Ի դեպ, նախօրեին նախագահի նոր նստավայր էին այցելել լրագրողներ, ովքեր զարմացած պատմում էին, թե ինչ խառը իրավիճակ է, պահակակետում անգամ չեն կողմնորոշվում՝ անձնագի՞ր վերցնեն, հեռախո՞ս, թե՞ բեյջ: Նախօրեին էլ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, ինչը հայ լրագրողներին հանդիպելուց առաջ հատկանշական քայլ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին