▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որոշ կանայք փորձել են խանգարել մեզ. Ծովինար Մարտիրոսյանը՝ իր և Նարեկի հարաբերությունների և ամուսնալուծության լուրերի մասին

Այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար. Փաշինյանը հանրահավաքում խոսեց ընտանիքի մասին

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Լարված իրավիճակ Գորիսում․փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով նորանշանակ մարզպետի հրաժարականը

Արծվիկ Մինասյանն արդեն նախարարություն է բե­րել օգնականին, խոսնակին եւ հարցեր լուծող վարորդին.«Հրապարակ»



2018-05-17 09:00:43

«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրում­ների նախարարությունում հրաժարա­կանների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները:

Պետական կառավար­ման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Սկզբում պաշտոնավարել է հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության եւ հարկային օրենսդրության հիմնադիրը: Երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, եւ չի բացառվում, որ այժմ նորից վերադառնա ֆիննախ, թեեւ լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Նման քննարկում չի եղել»:

Կարայանի տեղակալներից էմիլ Տարասյանն ավելի վաղ էր տեղափոխվել նախագահական, այժմ աշխատանքից ազատման դիմում է գրել առաջին տեղա­կալ Տիգրան Խաչատրյանը, ում կուրացիայի տակ էին բազմաթիվ ոլորտներ:

Տեղակալներից Հովհաննես Ազիզյանն էլ մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման դիմում կգրի, նա այժմ գործուղ­ման է Աստանայում:

Արծվիկ Մինասյանն արդեն հասցրել է նախարարություն բե­րել օգնականին, խոսնակին եւ, իհարկե, հարցեր լուծող վարորդին, ով Մինասյանի՝ էկոնոմիկայի նախարար աշխատած շրջա­նում նախարարի «շեֆն» էր: Նա հատուկ սենյակ է ունենալու նախարարությունում եւ անվերապահ իշխանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.