▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի.«Ժամանակ»

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն:

«Եթե մեզ հաջողվի ձեւավորել երկբեւեռ քաղաքական դասավորություն, երբ ժողովրդավարական ուժերը՝ լայն զանգվածների ներկայացուցիչները հանդես գան մեկ դրոշի տակ (բնականաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը շահել է քաղաքացիների վստահությունը, քաղաքական այլ ուժեր կարող են լրացնել), եւ օլիգարխիան իր առանձին բեւեռով հանդես գա, մենք այդ դեպքում կարող ենք առողջ քաղաքական համակարգ ձեւավորել:

Այժմ քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված, եւ դա օգտակար է լինելու»,- «Ժամանակ»-ին ասաց Ա. Ղուկասյանը՝ հավելելով, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին