▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չար տնակի հեքիաթից մինչև էժան վերնագրեր, նոր տուշոնկաներից մինչև հին մուտիլովշիկներ

Խայտառակություն է, նախկին իշխանությունների միջոցով է մտել թատրոն. Տիգրան Գասպարյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին

Դժվար է շատ, քանի որ մենակ ես. Դելոն՝ Հայաստանը լքելու և ԱՄՆ-ում ապրելու պատճառների մասին

Եթե կարիերաս պետք է ավարտվի միայն լոռվա իմ բարբառի համար, ուրեմն թող ավարտվի. Աղաս Մանուկյան

«Կռիսներ». Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում



2018-06-21 07:31:06

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսեւորումներ է ստանում։ Օրինակ, բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։

 

 

 

 

 

 

 

 

Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք քարեր են նետել գեներալի տան ուղղությամբ, որպեսզի կոտրեն ապակիները։ Փորձեցինք կապ հաստատել կնոջ՝ Նազիկի հետ, բայց՝ ապարդյուն։ Տիկին Նազիկն ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով եւ նախորդ օրը «կռիսներ» է անվանել այն ԵԿՄ-ականներին, որոնք պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայացրել։

 

 

 

 

 

 

 

Տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում՝ բոլորը փակ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.