▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլ խաղացո՞ղը պետք է լինի գործկոմի անդամ. ինչու է Արթուր Վանեցյանը նման որոշում կայացրել

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Օրեր առաջ գրել էինք, որ ՀՖՖ ընտրվելիք գործկոմի կազմում նոր կառավարության անդամներն են, այնպես, ինչպես նախկինում ՀՀԿ-ականներն էին կամ Ռուբեն Հայրապետյանի մտերիմները: Երեկ «Ժողովուրդ» թերթը ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ինչու է ֆեդերացիայի գործկոմի` նման կազմ ընտրվել, երբ նաեւ նախկիններին էին շատերը քննադատում՝ ֆուտբոլից ոչ հասկացող մարդկանց ընդգրկելու համար:

Ի պատասխան` Վանեցյանը նշեց. «Գործկոմի կազմին կանդրադառնամ սեպտեմբերի 22-ին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի եւ նախագահի ընտրության ժամանակ: Ինչ է նշանակում՝ ոչ հասկացող: Ֆուտբոլ խաղացո՞ղը պետք է լինի գործկոմի անդամ: Ամսի 22-ին մանրամասը կարգով բոլոր բացատրությունները կտամ»: Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին