▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է «ՀՀ առողջապահական և աշխատան­քի տեսչական մարմնի ղեկավարի նշա­նակումը ուղեկցվել է հետաքրքիր զար­գացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»,- գրում է թերթը:

 

 

 

 

 

 

 

 

Թերթի տվյալներով՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այդ օրը նիստ է գումարել և քննարկել 2 հոգու՝ Գոհար Փանաջյանի և Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: «Ժողովուրդը» նշում է, որ նիստից բացակայել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը:

«Հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան հա­մալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դե­կան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն առաջարկել է թեկնածունե­րի առաջադրման գործընթացն անցկաց­նել հայտարարությամբ, որից հետո մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահով­վեր մի քանի թեկնածուի մասնակցու­թյունը մրցույթին և հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնա­ծուն ստանձներ պաշտոնը:

Եվ ամենակարևորը՝ Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուները եր­կուսն են, որից մեկին՝ Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանն ինքնաառաջադրվել է: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը՝ առող­ջապահության նախարարը: Այլ կերպ ասած՝ բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմա­նալով նիստի մասին, ինքն իրեն է առա­ջադրել:

Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրու­թյան գործընթացը: Բայց այստեղ հարց է առաջանում, եթե հնարավոր է ինքնաառաջադրում, ինչո՞ւ չի հայտարարվել դրա մասին, որպեսզի այլ թեկնածուներ նույն­պես օգտվեն այդ հնարավորությունից: Բացի այս, խորհրդի անդամները, ըստ նիստի արձանագրության, նույնպես բա­վարար ժամանակ չեն ունեցել ներկայաց­նելու իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ խորհրդի անդամնե­րից Կ. Թամազյանը նիստում նկատել է, որ նախարարի «թեկնածուն»՝ Էդգար Խուրշուդյանը, շատ անգամ է աշխա­տանք փոխել: Ապա նրանից հետաքրքր­վել է այս պաշտոնին նշանակվելուց հե­տո այն փոխելու հնարավորության մա­սին: Իսկ ի պատասխան Թամազյանի հե­տաքրքրությանը՝ Խուրշուդյանն արձա­գանքել է, որ աշխատանք փոխելը կապ­ված է եղել աշխատանքային աճով և ծառայությունների համար մատուցվող գումարով: Եվ երկար քննարկումից, թեկ­նածուների հետ զրույցից հետո տեղի է ունեցել քվեարկություն»,-գրում է թերթը:

 

 

«Ժողովուրդը» պարզել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր «բերած մարդուն»՝ Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին՝ դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունք­ները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը: Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, և նշանակվել է ևս մեկ նիստ՝ նոր թեկնածուների առաջադրմամբ:

Այս ամենից հետո՝ մեկ շաբաթ անց, թերթի տեղեկություններով, խիստ գաղտնի, առանց որևէ հայտարարության տեղի է ունեցել հերթական նիստը: Եկել են մասնակցելու նորից նույն թեկնա­ծուները, քանի որ որևէ ձևով այդ մասին հանրությունը տեղյակ չի եղել՝ դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի՝ նիստերի հրապարակային լինելու պահանջը:

«Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում, այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամ­ներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն», թե այս մեկին էլ ես եմ առաջադ­րում: Սրանից ավելի դասական կոռուպ­ցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը և Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և աշխատել է իրավաբանական վարչու­թյան պետ: Նրա թեկնածությունը առա­ջադրել է Ս. Զաքարյանը:

Նշենք նաև, որ խորհրդի անդամների կողմից առա­ջարկվել է Արթուր Ասոյանի թեկնածու­թյունը, սակայն վերջինս հրաժարվել է: Արդյունքում սեպտեմբերի 14-ին տեղի ու­նեցած նիստին տեսչական մարմնի ղե­կավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու:

Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր հա­մար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը: Նրա կարծի­քով՝ Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն և համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փա­նաջյանի թեկնածությունը: Իսկ ահա Ար­սեն Թորոսյանը հայտարարել է, որ Գո­հար Փանաջյանին համարում է լավ կա­ռավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարի լավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: Չէ որ հակա­ռակ դեպքում իր մարդը՝ է. Խուրշուդյանը, չէր կարող նշանակվել տեսչական մարմնի ղեկավար:

Բացի այս, խորհրդի նիստի անդամնե­րից մեկը՝ Վ. Պետրոսյանը, նկատել է, որ Խուրշուդյանը իր վրա է վերցնում շատ մեծ բեռ, որին կարող է չդիմանալ: Ավելին՝ Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան՝ թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը՝ 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը՝ 5 կողմ և 2 դեմ: Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փա­նաջյանի և Էդգար Խորշուդյանի թեկնա­ծությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահական և աշխա­տանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է է. Խուրշուդյանը:

Բնակա­նաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահու­թյան նախարարի պաշտոնին նշանակվե­լուց հետո Թորոսյանը համակարգի կարևորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին