▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան է փոխարտգործնախարարի ունեցվածքը

 

«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

 

 

 

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ: Ռ. Ռուբինյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Նշենք, որ ԱԳ փոխնախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ, եղել է նաեւ կուսակցության մամուլի խոսնակը»:

 

 

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին