▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է. տեղն ապահովել է ԲՀԿ ցուցակում

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երդվյալ ազատամարտիկների միության 6-րդ համագումարը: Այդ կազմակերպության ղեկավար Ռուբեն Գեւորգյանն է՝ Ծաղիկ Ռուբոն:

Բայց ամենակարեւորն այն է, որ համագումարը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, եւ դրանով Գեւորգյանը ուզում է ցույց տալ, թե ինքն ինչպիսի հանրային աջակցություն ունի, որ նման համագումար կազմակերպելու միջոցով ընքն ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ խիստ անցողիկ տեղում:

Այսօր կայանալիք համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում նաեւ, որ նա ելույթ ունենա, իսկ դա նշանակում է, որ Ծառուկյանը կարեւորում է Ծաղիկ Ռուբոյի ու նրա ազատամարտիկների աջակցությունը՝ անկախ նրանից, թե ինչ կապ ունեն ազատամարտի կամ ընդհանրապես արցախյան պատերազմի հետ, կարեւորը քվեների քանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին