▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել՝ առանց Զոհրաբյանի և Ծառուկյանի

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։

 

 

 

 

 

 

 

 

Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։

 

 

 

 

 

 

 

 

«Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը։ Ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարեւոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին