▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևոր է մահացել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Երևան- Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը: Իսկ պատճառը ինքնաթռի ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումն է եղել:

Այնտեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: 44-ամյա տղամրդու մահվան առիթով սկսվել է հետաքննություն:

Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել և Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով.տեղեկացնում է interfax-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին