▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի որդին կալանավորվեց երկու ամսով

pastinfo.am-ը գրում է. Ավելի քան 3 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց կալանքը :

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մարզպետի որդուն այսօր մեղադրանք էր առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն է գործադրելով` վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Եվ ահա, մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորն, այնուամենայնիվ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը՝ այսպիսով այն հիմնավոր համարելով :

Հարկ է հիշեցնել, որ դեռևս վկայի կարգավիճակում Տիգրան Խաչատրյանը մի անգամ արդեն փախուստի դիմել էր՝ թաքնվելով արդարադատությունից, և ոստիկանությունն էլ բավական երկար ժամանակ չէր կարողանում հայտնաբերել նրան :

Մինչդեռ դատական նիստից հետո այսօր Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելիքյանը լրագրողներին հայտարարեց, որ քննիչի միջնորդությունն անհիմն է և պետք է մերժվի :

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին